ՏՏ սկսնակ ձեռնարկություներին արտոնություններ տրվեցին
13/03/2014 16:36

ՏՏ սկսնակ ձեռնարկություներին արտոնություններ տրվեցին

Այսօր Գործադիրը հարկային և պետական աջակացության արտոնություններ սահմանեց ՏՏ ոլորոտի սկսնակ ձեռնարկություններին, նիստից հետո լրագրողներին մանրամասներ ներակայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ աջակցությունը սկսնակ ձեռնարկությունենրին լինելու է երկու ուղղությամբ հարկային` շահութահարկի գծով` զրո տոկոս, և եկամտահարկի գծով` 10 տոկոս, նաև նորաստեղծ ընկերությունները աջակցություն կստանան` ընգրկվելով ներդրումային ծրագրերում, կստանան նաև տեխնիկական աջակցություն, նախատեսվում է միասնական վենչուրային հիմանդրամից ծրագրեր ևս:

Վ. Ավանեսյանը շեշտեց, որ խոսքը մինչև 15 աշխատակից ունեցող ձեռնարկությունների մասին է: Արտոնությունները տևելու են ընդամենը երեք տարի, և նախատեսված է ծրագիրը շարունակել մինչև 2020թ-ը:

Նախաձեռնողները հույս ունեն, որ այս արտոնությունների շնորհիվ տարեկան 40-60 նոր ընկերություն կստեղծվի, որոնք իրենց արտադրանքը կիրացնեն տեղի ոլորտի ձեռնարկություններում, սակայն կան սահմանափակումներ, օրինակ անգամ համակարգչի վաճառքի չի թույլատրվի, ընկերությունները պետք է կամ արտադրանք ստեղծեն կամ ծառայություններ մատուցեն, հակառակ դեպքում կզրկվեն արտոնություններից:

Նշենք, որ սկսնակ ձեռնարկություններին հարկային արտոնություների տալու պատճառներից է այն, որ Հայաստանում փաստացի գործող ընկերությունները իրենց ձեռնարկությունները գրանցում են արտերկրում, հիմնականում ԱՄՆ-ում:
 

ՏՏ սկսնակ ձեռնարկություներին արտոնություններ տրվեցին