Հրդեհ է բռնկվել Երևանի գիշերային ակումբներից մեկում
13/03/2014 19:48

Հրդեհ է բռնկվել Երևանի գիշերային ակումբներից մեկում

Այսօր՝ ժամը 17.42-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի Քոչարյան փողոցի թիվ 3/2 հասցեում գտնվող «Էլլա» գիշերային ակումբի տանիքում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.53-ին, մարվել՝ 17.58-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ): 

Հրդեհ է բռնկվել Երևանի գիշերային ակումբներից մեկում