.jpg)
Ժիրինովսկին առաջարկում է ՌԴ-ում սթափ մարդկանց միություն ստեղծել
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր առաջարկել է Ռուսաատանում սթափ մարդկանց համազգային միություն ստեղծել: Նա ասել է, որ պետք է ամենօրյա քարոզչություն իրականացնել՝ ընդգծելով, թե որքան վտանգավոր է ալկոհոլը: Քաղաքական գործիչը նշել է նաև, որ այս համատեքստում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժամանակակից ֆիլմերի վրա, որոնք ալկոհոլի օգտագործումը խրախուսում են:
Նա առաջարկել է նաև գրասենյակներում ինչ-որ միջոցառումների ժամանակ ալկոհոլ չօգտագործել, ինչպես նաև խմիչքի նկատմամբ հակումներ ունեցող մարդկանց աշխատանքի ընդունել:
«Մարդը պետք է իմանա, եթե կախվածություն ունի խմիչքից, երբեք պաշտոն չի ունենա»,-ասել է նա: