«Պայքարի´ր հանուն սիրո». Հայաստանի եվրատեսիլյան երգը՝ շուտով
14/03/2014 18:04

«Պայքարի´ր հանուն սիրո». Հայաստանի եվրատեսիլյան երգը՝ շուտով

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ այսօր հայտնի կդառնա այն երգը, որով Արամ MP3-ին կներկայանա միջազգային երաժշտական հանրությանը: Մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:

Ինչպես Եվրատեսիլի պաշտոնական կայքին տրված հարցազրույցի ընթացքում նշել էր մրցույթի այս տարվա Հայաստանի դեսպանը, երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր հանուն սիրո»:

Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների և մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:
 
Նախորդող հրապարակումներ՝ Արամ MP3. Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ եմ զգում ես այս պահին

Ընտրվել է «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան մասնակցի երգը

«Պայքարի´ր հանուն սիրո». Հայաստանի եվրատեսիլյան երգը՝ շուտով