Արոնյանը պարտության մատնեց Մամեդյարովին
14/03/2014 16:36

Արոնյանը պարտության մատնեց Մամեդյարովին

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով փայլուն հաղթանակ տոնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ: Մամեդյարովն իր պարտությունն ընդունեց 44-րդ քայլին:

Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով պարտիան ավարտվել է ոչ-ոքի։ Պետեր Սվիդլեր-Դմիտրի Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ-Սերգեյ Կարյակին հանդիպումները դեռ շարունակվում են։
 

Արոնյանը պարտության մատնեց Մամեդյարովին