Բեռլուսկոնիի նախկին քարտուղարուհու մոտ 24 կգ կոկային է հայտնաբերվել
14/03/2014 15:41

Բեռլուսկոնիի նախկին քարտուղարուհու մոտ 24 կգ կոկային է հայտնաբերվել

Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին քարտոււղարուհին ձերբակալվել է Հռոմի օդանավակայանում: Նա փորձել է 24 կգ կոկաին ներմուծել Իտալիա: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Թմրանյութը թաքցրած է եղել Ֆեդերիկա Ջալյարդի ձեռքի պայուսակում, ով ժամանել էր Վենեսուելայից: Կոկաինի արժեքը կազմում է 6,7 մլն եվրո: Ջալյարդին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվել է նաև 2010 թվականին՝ Բեռլուսկոնիի հետ միասին, Տորոնտոյում տեղի ունեցող գագաթաժողովի ժամանակ: Այդ ժամանակ աղջկա անվանեցին «ճերմակ լեդի», քանի որ կրում էր ճերմակ տաբատ ու վերնաշապիկ: Լրագրողների հերցերին, թե ով է աղջիկը, Բեռլուսկոնիի ներկայացուցիչն ասել էր, որ Իտալիայի նախկին վարչապետի քարտուղարուհին է:

 

Հիշեցնենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին երեք անգամ զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը: Վերջին տարիներին Բեռլուսկոնիի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել:

Բեռլուսկոնիի նախկին քարտուղարուհու մոտ 24 կգ կոկային է հայտնաբերվել