Մարքսիստ Դավիթ Հակոբյանը սրտային խնդիրներ ունի. Նա հիվանդանոցում է
14/03/2014 12:13

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը սրտային խնդիրներ ունի. Նա հիվանդանոցում է

Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը մարտի 12-ին հոսպիտալացվել է: Նա սրտի հետ լուրջ խնդիրներ է ունեցել:

«Հիմա Դավիթ Հակոբյանի վիճակը բավարար է: Նա ոտքի վրա է»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժնի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը.

«Հոսպիտալացումից հետո բուժվել է երկու անոթ: Բուժումը կատարվել է առանց վիրահատության, տեղի է ունեցել, այսպես ասած, փակ միջամտություն: Հիմա նրա վիճակը լավ է»,- ասաց պրոֆեսոր Հովհաննիսյանը՝ ընդգծելով, Դավիթ Հակոբյանի դուրս գրումը կախված կլինի նրա վիճակից, ժամկետների մասին դեռևս հնարավոր չէ խոսել:
 

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը սրտային խնդիրներ ունի. Նա հիվանդանոցում է