.jpg)
«Դեմ եմ» խումբը վաղը հեծանիվներով երթ է անցկացնելու
«Դեմ եմ» խումբը վաղը կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ հեծանիվներով բողոքի երթ-ակցիա է կազմակերպում:
«Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00-ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ:
Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:
Մենք հուսով ենք, որ կլինեն անհատներ և կազմակերպություններ, ովքեր անվճար կամ վարձակալությամբ հեծանիվներ կտրամադրեն հեծանվաերթի մասնակիցներին: Սպասում ենք նաև նրանց արձագանքին»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը»:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսել, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նիստը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Վերջին օրերեին ՀՀ մի շարք պետական հիմնարկների աշխատակիցներ պարբերարաբար ակցիաներ ու բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը:
Նախորդող հրապարակումներ՝ Քաղտեխնոլոգ. Եթե կուտակայինի հարցը արագ չլուծվի, պայքարը կքաղաքականացվի
Պարտադիր կուտակայինին ԴԵՄ են նաև մետրոպոլիտենի աշխատակիցները
Օպերայի աշխատակիցների այլընտրաքային ֆինանսավորման հարցը կքննարկվի
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները ցույց են անում
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»