.jpg)
ՀՀԿ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների արդյունքը
Գործադիր մարմնի նիստում քննարկվել ու ամփոփվել են մարտի 9-ին, տարբեր մարզերում տեղի ունեցած համայնքային ընտրություններն ու դրանց արդյունքները: Անդրադառնալով երեկ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին` Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Է. Շարմազանովը նաև ասաց, որ հունիսի 8-ին Գորիսում ու Ջերմուկում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ` տեղեկացնելով, որ կուսակցությունում քննարկվում է այդ քաղաքներում առաջադրվելիք թեկնածուների հարցը:
«Մայիսին կայանալիք ՀՀԿ համագումարին ընդառաջ` բոլոր մարզերում մոտ 650 կուսակցական ժողովներ են եղել, որոնց շրջանակներում ընտրվել են սկզբնական կազմակերպությունների ղեկավարներ և կուսակցության համագումարի պատվիրակներ»,- ասաց Է. Շարմազանովը:
Նա հավելեց, որ մարտի 29-ին, ՀՀԿ-ի կողմից նախաձեռնված միջազգային տնտեսական կոնֆերանսին գործընկեր կուսակցություններից բացի մասնակցելու են նաև միջազգային փորձագետներ: