Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցել է փակ դռների հետևում
14/03/2014 19:32

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցել է փակ դռների հետևում

Վանում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումն անցել է փակ դռների հետևում. Կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նկատենք, որ Վանում առաջիկայում կկայանա նաև Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: 

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցել է փակ դռների հետևում