.jpg)
14/03/2014 18:35
Հրդեհ՝ Վահրամաբերդ գյուղում
Այսօր` ժամը 14.46-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.22-ին, մարվել՝ 15.52-ին:
Ամբողջությամբ այրվել է 18-րդ փողոցի Գ. Ի.-ին պատկանող թիվ 1 տան անասնագոմին կից փայտա շինությունը (66 քմ) և այնտեղ կուտակված անասնակեր (5 տոննա):