Սարգսյան. Նախարարությունների նոր շենքը ներդաշնակ է շրջակա շինություններին
14/03/2014 18:17

Սարգսյան. Նախարարությունների նոր շենքը ներդաշնակ է շրջակա շինություններին

«Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվող նախարարությունների շենքը ներդաշնակվում է շրջակա շինություններին»,- այս մասին Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին` արդյոք նորակառույցը ներդաշնակ է շրջակա շինություններին:

Նա նաև համոզված է, որ նախարարությունների շենքն ավելի ներդաշնակ է, քան այլ շինություններ, նախ երանգների համադրությամբ, ֆասադը համահունչ է նույն փողոցի շինություններին և այլն:

Նարեկ Սարգսյանը մասնավորապես առանձնացրեց նորակառույց շինության բարձրադիր կամարը` 17 մետր բարձրությամբ և 14 մետր լայնությամբ, որից առանձին մուտքեր են լինելու դեպի նախարարություններ, իսկ դիմացը` Շահումյան հրապարակում ավտոկայանտեղի է կառուցվելու:

Հիշեցնենք, որ Նախարարությունների նոր շենքը կառուցում է արգենտինահայ գործարար Էդուրադո Էռնեկյանի «Սալսա Դիվելոփմենթ» ընկերությունը, շինարարության ավարտից հետո նախարարությունները կտեղափոխվեն նոր կառավարական մասնաշենք, իսկ ԱԳՆ-ի արդեն նախկին շենքը կտրամադրվի Էդուարդո Էռնեկյանին:

Նախորդող հրապարակում՝ Սերժ Սարգսյանը ծանոթացավ կառավարական նորակառույց շենքի շինաշխատանքներին

 

Սարգսյան. Նախարարությունների նոր շենքը ներդաշնակ է շրջակա շինություններին