Հյուսիսային պողոտան լավագույնն է սեյսմակայունությամբ. Ես ասում եմ` ես լսում
14/03/2014 20:06

Հյուսիսային պողոտան լավագույնն է սեյսմակայունությամբ. Ես ասում եմ` ես լսում

Հարց Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին. «Հյուսիսային պողոտան ինչո՞ւ է ճաքում»: Պատասխան. «Ինչ էլ առաջին անգամ կառուցես` սկսելու է ճաքել»:

Ճարտարապետը մատնանշեց, որ Հյուսիսային պողոտան ճաքում է նախ և առաջ տեխնիկական պատճառներով. Նախ գունավոր ցեմենտով են ամրացրել, որ «մարդիկ քայլեն, զգան, գործի», հետո պողոտան վերջնական տեսքի բերեն:

Նա կտրականապես ժխտեց, որ պողոտան անորակ կառուցման արդյունքում է ճաքում, «Ձեզ երևի էդպես ա պետք»:

Հյուսիսային պողոտայում հիմա էլ աշխատանքները շարունակվում են և, Ն. Սարգսյանի փոխանցմամբ, շուտով նստարաններ, լուսավորություն, կանաչապատ տարածք կհայտնի, Տերյան փողոցը կլայնանա, պողոտայի ներքնահարկում լինելու է ավոտկայանատեղի, նաև առևտրային և սպասարկման տարածքներ:

Նարեկ Սարգսյանը նաև ժխտեց, որ Հյուսիսային պողոտային շինությունները սեյսմակայուն չեն. «Հյուսիսային պողոտան լավագույնն է սեյսմակայունության առումով, ես ասում եմ` ես լսում»: Նաև հաղորդեց, որ պողոտայի շինությունները կառուցված են երկաթբետոնե մոլոնիտ կարկասով և ապահով են:

 

Հյուսիսային պողոտան լավագույնն է սեյսմակայունությամբ. Ես ասում եմ` ես լսում