.jpg)
Օբաման դեռ Ուկրաինայի հարցի բանակցային լուծման հույս ունի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմել է, որ առաջվա պես հույս ունի, որ Ուկրաինայում իրավիճակը կլուծվի քաղաքական բանակցությունների ճանապարհով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք շարունակում ենք հուսալ, որ այս հարցը կլուծվի բանակցային ճանապարհով»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև հիշեցրել է այն հետևանքների մասին, որ կարող են առաջանալ Ռուսաստանի որոշումների պատճառով: