Տնտեսվարողները 200 հազար դրամով կտուգանվեն, եթե չմաքրեն իրենց տարածքը
14/03/2014 19:59

Տնտեսվարողները 200 հազար դրամով կտուգանվեն, եթե չմաքրեն իրենց տարածքը

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները: Մինչ օրս գույքագրված 99 հասցեների սեփականատերերը նախ ծանուցվել են, որ սեփական միջոցներով պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնեն և մաքրեն ու պատշաճ տեսքի բերեն տարածքները:

Քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր աշխատանքների արդյունքում որոշ հողատարածքներ արդեն իսկ մաքրվել և կարգի են բերվել: Մի մասում համապատասխան աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կախված հողատարածքի մակերեսի մեծությունից՝ սեփականատիրոջը տրվել է 5-20-օրյա ժամկետ՝ նշված աշխատանքների իրականացման համար: Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ ժամկետները խախտելու դեպքում սեփականատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության: Տուգանքի չափը կկազմի մինչև 200 հազար դրամ:

 

Տնտեսվարողները 200 հազար դրամով կտուգանվեն, եթե չմաքրեն իրենց տարածքը