Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
14/03/2014 11:35

Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 14-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, Կոտայքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Թալինի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Լաչինի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է