.jpg)
Ս. Մարգարյան. ՕԵԿ-ի՝ կառավարությունը գլխավորելու հարցը ԲՀԿ-ն կքննարկի
Չորս ոչ իշխանական ուժերն առաջիկայում կհրապարակեն կառավարության հրաժարականի «ճանապարհային քարտեզը»: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
ԲՀԿ-ն, շարունակեց խոսքը Ս. Մարգարյանը, ոչ թե ուզում է կառավարել կառավարությունը, այլ՝ ԲՀԿ-ն ուզում է տեսնել այնպիսի կառավարություն, որը հիմնված կլինի չորս ուժերի կողմից մշակված չափորոշիչների հիման վրա:
«Անձերի հարց չկա, մեզ համար կապ չունի, թե ով կգլխավորի կառավարությունը»,- ասաց նա: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն կահամաձայնի՞ այն կառավարությանը, որը կգլխավորի ՕԵԿ-ից ինչ որ մեկը, Ստեփան Մարգարյանն ասաց, որ դա պետք է քննարկեն:
Նախորդող հրապարակումներ՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի քննարկումն ավարտվեց
Ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը. Քննարկվել են երկրի խնդիրներին վերաբերող հարցեր