Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել են
14/03/2014 19:50

Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել են

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև կուսակցության ղեկավար մարմինների այլ անդամներ:

Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, քաղաքական և ավելի լայն հասարակական շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները:

Կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները:

Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել են