.jpg)
Ամուսնությունից հետո կանանց մոտ գիրանալու հակումը մեծանում է
Ամուսնությունից հետո կանաց մոտ մեծանում է գիրանալու հակումը: Նման եզրահանգման են եկել Ավստրալիայի Ֆլինդերս համալսարանի հետազոտողները: Հետազոտությանը մասնակցել է 350 զույգ, ինչից հետո պարզվել է, որ ամուսնությունից հետո առաջին 6 ամսում կանայք 2,1 կիլոգրամով գիրանում են:
Բացի այդ հետազոտվողների մեծ մասը նշել է, որ ամուսնությունից առաջ անհամեմատ նիհարել է, քանի որ հարսանիքի համար ստիպված է եղել դիետա պահել, իսկ երբ հարսանիքն ավարտվել է, նրանք մոռացել են քաշի մասին:
Հետազոտողները նաև նշել են, որ հարսանիքից առաջ դիետա պահող աղջիկները ամուսնանալուց հետո ավելի շատ են գիրանում՝ մոտ 3,2 կիլոգրամով: