.jpg)
«Չորս ոչ իշխանական ուժերից միայն երկուսը կշարունակեն համագործակցությունը»
ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերից միայն երկուսը կշարունակեն համագործակցությունը, քառյակ չի մնա: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Շարունակելով խոսքը` Գ. Եզիազարյանն ասաց, որ կմնա ընդամենը երկու կուսակցություն, քանի որ մյուս երկու կուսակցությունների հետ աշխատում է իշխանությունը: Նա, սակայն, չցանկացավ նշել, թե որոնք են այդ երկու ուժերը:
Ասուլիսին մասնակից ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ դրական է գնահատում չորս ոչ իշխանական ուժերի հանդիպումները և համագործակցությունը:
«Այս հանդիպումները ցույց կտան ընդդիմադիր դաշտի լղոզվածությունը, իշխանության համար էլ տեսանելի կլինի, թե ովքեր են իրական ընդդիմադիրները»,- ասաց նա` ավելացնելով, թե զարգացումների համար հանդիպումներն առաջընթաց են:
Նախորդող հրապարակում` Նախագահի հրաժարականի հարցը քննարկվե՞լ է Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպմանը