.jpg)
15/03/2014 10:20
Արամուսի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր՝ ժամը 04.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը ընկել է լոգարանում և չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները լոգարանի հատակին հայտնաբերել են 1967 թ. ծնված Մ.Ա.-ի դին: