.jpg)
Մալազիան դադարեցնում է ինքնաթիռի որոնումները Հարավ-չինական ծովում
Մալազիան դադարեցնում է անհետացած Boeing 777-200-ի որոնումները Հարավ-չինական ծովում: Ըստ Agence France-Presse-ի՝ այս մասին հայտարարել է երկրի կառավարության ղեկավար Նաջիբ Թուն Ռազակը:
Նրա խոսքով՝ որևէ մեկը կարող էր հատուկ նպատակով անջատել կապի միջոցներն ու ստիպել փոխել ինքնաթիռի ուղղությունը և ինքնաթիռն այժմ կարող է գտնվել այլ վայրում:
«Մենք շարունակում ենք դիտարկել պատահածի հնարավոր տարբերակները»,-ասել է Մալազիայի վարչապետը: Ավելի վաղ հաղորդվել է, որ երկրի իշխանություններն ընդլայնել են ինքնաթիռի որոնման տարածքը:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը տեղափոխում էր 239 մարդ: Անհետացումից հետո ինքնաթիռից մի անգամ թույլ ազդանշաններ են ստացվել, սակայն գտնել այն չի հաջողվել: Նշենք, որ ինքաթիռի վթարի վարկածը մինչ այս պահը չի հաստատվել, քանի որ ոչ մի բեկոր կամ վթարի հետք չի հայտնաբերվել:
Նախորդող հրապարակում՝ Նախորդ շաբաթ անհետացած մալազիական Boeing-777-ը առևանգվել է