ՊԲ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ
15/03/2014 13:38

ՊԲ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն»,- նշված է հաղորդագրությունում: 

ՊԲ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ