.jpg)
Այսօր սպառողների իրավունքների համաշխարհային օր
Այսօր՝ մարտի 15-ին, Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է (World Consumer Rights Day), որն ընդունված է նշել 1961թ. Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի ելույթի օրը՝ մարտի 15-ին: Նախագահի խոսքում ձևակերպված էր սպառողի չորս հիմնական իրավունք՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրության և լսված լինելու:
Ավելի ուշ դրանց ավելացել է ևս չորսը՝ վնասի հատուցման, սպառողական կրթության, հիմնարար կարիքների և առողջ շրջակա միջավայրի իրավունքները: Առաջին անգամ Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը նշվել է 1983թ. մարտի 15-ին, երբ ամրագրվել է տոների միջազգային օրացույցում:
Հայաստանում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքն ընդունվել է 2001թ. հունիսի 26-ին:
Այն կարգավորում է սպառողների և արտադրողների միջև ապրանքների վաճառքի ժամանակ ծագող հարաբերությունները, սահմանում է սպառողների կողմից պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման, ապրանքների և դրանք արտադրողների մասին տեղեկատվության ստացման, սպառողների շահերի պետական և հասարակական պաշտպանության իրավունքները, ինչպես նաև սահմանում է այդ իրավունքների իրականացման մեխանիզմը: