Ղրիմում հանրաքվեի կարգուկանոնին կհետևեն նաև մարտական առյուծներ (Տեսանյութ)
15/03/2014 15:01

Ղրիմում հանրաքվեի կարգուկանոնին կհետևեն նաև մարտական առյուծներ (Տեսանյութ)

Ղրիմում անցկացվելիք հանրաքվեի ժամանակ կարգուկանոնին կհետևեն ոչ միայն ինքնապաշտպանական ջոկատները, այլև՝ մարտական առյուծների մի խումբ: Այս մասին գրում է Lifnews.ru-ն: 

60 առյուծները պահվում են Սիմֆերոպոլից ոչ հեռու գտնվող «Տայգան» սաֆարի-այգում: Դրա ղեկավարն արդեն հայտարարել է՝ եթե կարիք լինի, առյուծները կպաշտպանեն Ղրիմը մարդկանց հետ միասին: 

«Ամեն կատակի մեջ կա ճշմարտություն և հիմա ճշմարտությունն այն է, որ մարտի 16-ին կայանալիք հանրաքվեում Ղրիմի ժողովուրդը կկայացնի իր որոշումը»,- lifnews.ru-ի հետ զրույցում ասել է «Տայգանի» ղեկավար Օլեգ Զուբկովը:

«Եթե պետք լինի՝ իմ առյուծները, մեզ հետ միասին կպաշտպանեն թերակղզին»,- ավելացրել է նա: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Նախորդող հրապարակում՝ Ղրիմում լռության օր է

 

Ղրիմում հանրաքվեի կարգուկանոնին կհետևեն նաև մարտական առյուծներ (Տեսանյութ)