ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա
15/03/2014 13:16

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-19-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին: Այս մասին հայտնում են  ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը:

Վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով` «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա