.jpg)
15/03/2014 15:42
Խարբերդում վագոն-տնակ է այրվել
Այսօր՝ ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի ամառանոցներում` Զոնալ թաղամասում, այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.26-ին, մարվել` 12.50-ին: Այրվել է վագոն-տնակի ներքին երեսպատումը (մոտ 8 քմ): Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից: