Լավրով. Ռուսաստանը Ուկրաինայի հարավ-արևելք ներխուժելու ծրագիր չունի
15/03/2014 15:25

Լավրով. Ռուսաստանը Ուկրաինայի հարավ-արևելք ներխուժելու ծրագիր չունի

ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ը չունի և չի կարող ունենալ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններ ներխուժելու ծրագրեր:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ իրենք միայն ցանկանում են, որպեսզի ռուսների, հունգարացիների, բուլղարացիների և հենց ուկրաինացիների իրավունքները պաշտպանված լինեն:

Նշվում է, որ Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի՝ ավելի քան 5 ժամ շարունակվող բանակցություններից հետո, ՌԴ-ի արտգործնախարարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ը այդպես էլ չգտան Ուկրաինայում իրավիճակի ընդհանուր տեսլականը և տարաձայնություններ կան:
 

Լավրով. Ռուսաստանը Ուկրաինայի հարավ-արևելք ներխուժելու ծրագիր չունի