.jpg)
Քաղաքագետ. Իշխանության կողմից քառյակի նկատմամբ համակրանք կա, ինչը լավ է
«Խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը լավ գործընթաց են սկսել։ Կարևոր չէ, թե քառյակն ում հրաժարականն է պահանջում, կարևորն այն է, որ նման գործընթաց է սկսվել»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Իշխանության կողմից, Շիրինյանի խոսքով, «հրաշալի քառյակի» նկատմամբ համակրանք կա, ինչը լավ է պետության համար: Նա ողջունում է ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի այն տեսակետը, թե պետականության կայացման գործընթացում մի բևեռը կա՝ ի դեմս Հանրապետականի, պետք է երկրորդ բևեռը. «Սա համարում եմ բնական գործընթաց, եթե սա կայանա, և եթե իշխանությունների ասածն էլ իրական է, ոչ թե բլեֆ, ուրեմն լավ կլինի»:
Լ. Շիրինյանն ասաց, որ ընդդիմությունը շատ արագ քաղաքական համակարգի ռեֆորմի ծրագիր պետք է ներկայացնի, եթե կոնսոլիդացիա կա, ապա, ըստ նրա, պիտի լինի նաև մոբիլիզացիա, իսկ դրա տակ պետք է լինի մաքրություն:
Խոսելով կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին` Լ. Շիրինյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր «ԲՀԿ-ին մեղադրում են, անընդհատ տանում են Մարտի մեկ, դրանք ոչ թե Մարտի մեկով մտահոգվողներն են, այլ նրանք, ովքեր ցանկանում են փչացնել քառյակը»: