Գալյարդոն հայտարարել է, որ Մեսսին կհեռանա «Բարսելոնից»
15/03/2014 18:03

Գալյարդոն հայտարարել է, որ Մեսսին կհեռանա «Բարսելոնից»

ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հայտարարել է, որ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնյան ակումբից և կտեղափոխվի ՊՍԺ:

Իսպանական հեռուստաալիքի եթերում Գալյարդոն հայտարարել է, որ Մեսսին ընդունել է տարեկան 30 մլն դոլար աշխատավարձի առաջարկը:

Ավելացնենք, որ արգենտինացին արդեն հանդիպել է փարիզյան ակումբի սեփականատեր շեյխ Ալ-Հելաիֆիի ներկայացուցիչների հետ:

Գալյարդոն հայտարարել է, որ Մեսսին կհեռանա «Բարսելոնից»