.jpg)
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Թուրքիա
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մոտակա ամիսների ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Թուրքիա:
Iran.ru-ի փոխանցմամբ, Ջավադը այդ մասին հայտարարել է իր թուրք և ադրբեջանցի գործընկերների՝ Վանում տեղի ունեցած հանդիպման ավարտից հետո:
Այցի ընթացքում կքննարկվեն Թեհրանի և Անկարայի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերը ցանկանում են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի:
Մինչ այդ, Իրան էր այցելել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: