Սլովակիայում նախագահական ընտրություններ են
15/03/2014 14:30

Սլովակիայում նախագահական ընտրություններ են

Սլովակիայում այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Այս մասին գրում  է Reuters-ը: 

Երկրի գործող նախագահ Իվան Գաշպարովիչը չի առաջադրվել ընտրություններին, քանի որ երկրորդ նախագահական ժամկետի համար արդեն ընտրվել էր 2009թ.-ի ապրիլի 4-ին: Սլովակիայի սահմանադրության համաձայն՝ նախագահը կարող է անընդմեջ ընտրվել միայն երկու անգամ: 

Նշենք, որ այսօրվա ընտրություններում ֆավորիտ է համարվում առաջադրված երկրի վարչապետը Ռոբերտ Ֆիկոն: Նրա դեմ պայքարում է բարգործ, բիզինեսմեն Անդրեյ Կիսկան։

 

Սլովակիայում նախագահական ընտրություններ են