Գերգաղտնի պայմաններում տեղի ունեցավ ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը
15/03/2014 09:17

Գերգաղտնի պայմաններում տեղի ունեցավ ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը

Երեկ գերգաղտնի պայմաններում տեղի ունեցավ ԲՀԿ և «Ժառանգություն» ղեկավարների Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Եթե նախորդ երկու հանդիպումների մասին նախապես լրատվամիջոցները տեղեկացել էին և կարողացել էին հանդիպումից անմիջապես հետո մասնակիցներից մեկնաբանություններ ստանալ, ապա «Ժառանգության» դեպքում այն անհասկանալի կերպով գաղտնի պահվեց:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ «Ժամանակին» հայտնել է, որ իրենց կողմից հանդիպմանը մասնակցել են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռուբիկ Հակոբյանը, Հովսեփ Խուրշուդյանը և ինքը: ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանը, Ստեփան Մարգարյանը, և Վարդան Օսկանյանը: Հանդիպումն այս անգամ նախորդների նման «կանյաչնիում» չի եղել, եղել է ինչ-որ մասնավոր տարածքում:
 

Գերգաղտնի պայմաններում տեղի ունեցավ ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը