.jpg)
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 17-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Օդի ջերմաստիճանը 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Ցերեկը սպասվում է +15 +17, երեկոյան +10 +12, գիշերը +3 +5 աստիճան: