ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
17/03/2014 12:51

ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Aysor.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: 

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ դրա պատճառն այն է, որ վերջերս համալսարանում ուսումնասիրություն կատարած վերստուգիչ հանձնաժողովը մի շարք ոչ նպատակային ծախսեր է գտել:

Հիշեցնենք, որ Ա. Ավետիսյանը ռեկտորի պաշտոնում նշանակվել է 2011թ. սեպտեմբերի 3-ին:

 

ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել