«Արսեն Խոջայանի ճակատագրի վերաբերյալ հստակ տեղեկություն առայժմ չկա»
17/03/2014 12:19

«Արսեն Խոջայանի ճակատագրի վերաբերյալ հստակ տեղեկություն առայժմ չկա»

Սահմանը հատած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանի ճակատագրի վերաբերյալ հստակ տեղեկություն առայժմ չկա: Այս առնչությամբ նոր բան կհաղորդենք, երբ գործաընթացում հստակություն լինի: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նրա հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացու հետ կապված զարգացումներին հետևում են, սակայն նոր ասելիք դեռևս չկա:

Նշենք, որ ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է սույն թվականի մարտի 7-ին, այս պահին միայն հայտնի է, որ նա գտնվում է Բաքվում: 

Նախորդող հրապարակումներ՝ Գերի ընկած Արսեն Խոջայանի հարցով սկսել է զբաղվել Կարմիր խաչը

Արսեն Խոջայանի ծնողները որդուց նամակ ստացան. «Գրել ա, որ կարոտել ա»


 

«Արսեն Խոջայանի ճակատագրի վերաբերյալ հստակ տեղեկություն առայժմ չկա»