.jpg)
Բեռլուսկոնի. «Զեեդորֆը «Միլանը» կգլխավորի նաև մյուս տարի»
«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը կշարունակի աշխատել թիմում` չնայած այն հանգամանքին, որ միլանցիները վերջին շրջանում անհաջող մրցելույթներ են ունենում: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Զեեդորֆի տեղը չի քննարկվում: Նա «Միլանը» կգլխավորի նաև հաջորդ տարի: Այս թիմը դեռ վերակառուցման խնդիր ունի»,- նշել է Բեռլուսկոնին:
Հիշեցնենք, որ հոլանդացին «Միլանը» գլխավորում է հունվարից և այս ընթացքում թիմը 7 պարտություն է կրել: