Կայարանի աշխատողները խնամում են երկու ոտք ունեցող շնիկին ու նրա ձագերին
17/03/2014 21:10

Կայարանի աշխատողները խնամում են երկու ոտք ունեցող շնիկին ու նրա ձագերին

Չինաստանի Դատոնգի շրջանի քաղաքային կայարանի մոտակայքում ապրում է Շի Բաո անունով երկու ոտք ունեցող մի փոքրիկ շնիկ:

Նրան ճանաչում են թե՛ կայարանի աշխատողները, թե՛ գնացքից օգտվող մարդիկ: Բանն այն է, որ Շի Բաոն նախկինում ունեցել է տեր, ով մեկնել է քաղաքից ու շնիկին թողել միայնակ: 

Վերջինս երկար ժամանակ թափառել է կայարանի մերձակայքում ու մի քանի օր անց՝ դժբախտ պատահարի հետևանքով, կորցրել է հետևի երկու թաթերը: Այս բանից հետո կայարանի աշխատակիցները շնիկին իրենց խնամքի տակ են վերցրել: 

Հիմա Շի Բաոն երջանիկ ապրում է կայարանում՝ իր 4 ձագերի հետ: 

 

Կայարանի աշխատողները խնամում են երկու ոտք ունեցող շնիկին ու նրա ձագերին