Դավիթ Սեխպեյան. Հայերի ջիգյարը ոչ մի ազգ չունի
17/03/2014 20:58

Դավիթ Սեխպեյան. Հայերի ջիգյարը ոչ մի ազգ չունի

Դերասան Դավիթ Սեխպեյանը, ով վերջին շրջանում կնոջ հետ բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, այնտեղ էլ շարունակում է մասնագիտական բուռն աշխատանքներ տանել և դեռ հասցնում է դրան զուգահեռ զբաղվել երաժշտությամբ: Life.panorama.am-ը զրուցել է դերասանի հետ և պարզել՝ հարմարվել է արդյոք նա ամերիկյան կյանքին, տեղի հանդիսատեսին, ինչով է այժմ զբաղված և արդյոք պատրաստվում է մնալ ԱՄՆ-ում:

-Լաս Վեգասի և Լոս Անջելեսի բեմերում խաղացել եք «Ամեն ինչ վաճառվում է» ներկայացման մեջ: Սա առաջին դեպքն է, որ այնտեղ հայկական թատերախումբ է հանդես գալիս. ինչպե՞ս դիմավորեց ձեզ տեղի հայ համայնքը, ձեզ ճանաչեցի՞ն:

-Վեգասում առաջին անգամն էր, որ խաղում էինք կոնկրետ այնտեղ ապրող հայերի համար՝ հենց Վեգասի թատրոններից մեկում, և ևս երեք ներկայացում ունեցանք Լոս Անջելեսում: Դե հայերը միշտ էլ ջերմ են ընդունում, հայերի ջիգյարը ոչ մի ազգ չունի (ծիծաղում է):

-ԱՄն-ում աշխատելու և ձեր ոլորտում քայլեր անելու ճանապարհին ի՞նչ խոչընդոտների եք բախվել:

-Ամեն բան էլ երբ զրոյից ես սկսում, միշտ դժվար է: Այնուամենայնիվ, ամեն ինչ հրաշալի է՝ անկախ դժվարություններից: Կյանքի նոր էջը միշտ էլ հետաքրքիր է, և հետո՝ կինս կողքիս է, ուրեմն ամեն ինչ հրաշալի է:

-Այդտեղի հանդիսատեսից գո՞հ եք:

-Այստեղ հիմնական գործող հայկական թատրոն չկա. դա է շատ վատ, բայց փոխարենը կա հրաշալի հանդիսատես: Երբ վերջինս բեմից ստանում է դրական լիցքեր, միշտ էլ շատ շնորհակալ է լինում: Ես էլ շնորհակալ եմ մեր հայ հանդիսատեսին:

-Նշել եք, որ ԱՄՆ մեկնել եք նաև ձեր կարիերայում առաջ քայլ անելու համար. հիմա ո՞ր փուլում եք, ու՞ր եք հասել և ինչի՞ եք ձգտում:

-Ձգտում եմ ու դեռ կձգտեմ: Ամեն ինչ հրաշալի է, իհարկե, կան բաներ, որ օտար են ինձ, բայց ես երբեք դեմ չեմ կյանքից նոր բաներ սովորել, ուղղակի կարոտն է խեղդում մի տեսակ:

-Այդտեղ ֆիլմում կամ սերիալում նկարահանվելու առաջարկ ստացե՞լ եք:

-Մի քանի նախագծերից առաջարկներ եղան, բայց առայժմ հետաքրքրված չեմ:

-Դուք այստեղ նաև երաժշտական գործունեությամբ հանդես եկաք, նույնիսկ տեսահոլովակ ունեք. այս ոլորտում խորանալու միտք ունե՞ք:

-Հիմա պրոֆեսիոնալ կիթառի դասընթացների եմ հաճախում, այսպիսի բան դեռ չէր եղել իմ կյանքում. ես ինքնուս եմ: Հիմա որոշել եմ բոլոր բացթողումներս լրացնել:

-.Ինչքա՞ն եք նախատեսում այդտեղ մնալ և ինչո՞վ է դա պայմանավորված:

-Կարծում եմ՝ հիմնական ենք տեղափոխվել, վստահորեն չեմ կարող ասել՝ ապագայում ինչ կլինի. միգուցե մի օր էլ կնոջս հետ որոշենք բնակություն հաստատել անմարդաբնակ կղզում (ծիծաղում է):

-Նա երևի այն կանանցից է, որ ձեզ հետ աշխարհի ծայրն էլ կգա, այո՞:

-Ամեն դեպքում համոզել եմ ամառային արձակուրդներին գնանք Մարս մոլորակում հանգիստը վայելելու (ծիծաղում է)

-Կուզենա՞ք` ձեր առաջնեկը ԱՄՆ-ում ծնվի:

-Դեռ փոքրիկի չենք սպասում, բայց ամենայն հավանականությամբ՝ այո, քանի որ այստեղ ենք  

Դավիթ Սեխպեյան. Հայերի ջիգյարը ոչ մի ազգ չունի