.jpg)
Ամենաանհավանական ու զավեշտալի ամուսնալուծությունները
Երբեմն ամուսնական զույգերը բաժանվում են ամենաանհավանական պատճառներով: Մի քանի անհավանական ամուսնալուծության պատմություն.
1. Գերմանացի ամուսիններն ամուսնալուծվել են կնոջ սիրելի շան պատճառով: Ամուսինը խանդում էր կնոջը շան հանդեպ և նրան թաքուն կերակրում էր թունավոր սննդով: Իմանալով այդ մասին` կինն ամուսնալուծվում է:
2. Բրիտանացի Նիլ Դյուհարդը բաժանվել է իր կնոջից, քանի որ վերջինս լվացել էր իր՝ հայտնի ֆուտբոլիստների ստորագրություններով շապիկը: Դատարանը կնոջ այս արարքը համարել է վանդալիզմ:
3. ԱՄՆ-ի դատարանը որոշեց ամուսնալուծել Դենիելսոն ամուսիններին, որովհետև ամուսինը խանգարում էր կնոջը դետեկտիվ պատմություններ ընթերցել: Ամեն անգամ ամուսինը գրքի 30-րդ էջում գրում էր մարդասպանի անունը, ինչից հետո ընթերցանությունն անիմաստ էր դառնում:
4. 2011թ.-ին 99-ամյա իտալացին բաժանվում է իր 91-ամյա կնոջից, երբ հայտնաբերում է, որ վերջինս1940-ականներին նամակներ է գրել իր սիրեկանին: Նրանք մինչ օրս աշխարհի ամենածեր ամուսնալուծված զույգն են:
5. Մի ամերիկուհի ամուսնության ժամանակ խաբել էր ամուսնուն ասելով, որ 24 տարեկան է, այնինչ իրականում 30 տարեկան էր: 10 տարի անց, այդ մասին իմանալով, ամուսինը բաժանվում է կնոջից:
6. Ֆրանսուհին 12 տարվա ամուսնական կյանքից հետո որոշում է բաժանվել ամուսնուց` պատճառաբանելով, որ բավարարված չէ իրենց սեքսուալ կյանքով: Բացի ամուսնալուծությունը դատարանը պարտադրում է, որ ամուսինը փոխհատուցի կնոջ բարոյական վնասը՝ նրան վճարելով 14 000 եվրո տուգանք: