Քարդաշյանի և Ուեսթի հարսանիքի հյուրերը ստիպված կլինեն հանձնել հեռախոսները
17/03/2014 19:11

Քարդաշյանի և Ուեսթի հարսանիքի հյուրերը ստիպված կլինեն հանձնել հեռախոսները

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մտադիր են գաղտնի պահել ամուսնության արարողության բոլոր մանրամասները, որը կայանալու է մայիսին:

Ըստ Radar Online-ի՝ արարողության հյուրերը պետք է պայմանագիր կնքեն մանրամասները չբարձրաձայնելու մասին և հանձնել բջջային հեռախոսները: Այսպիսով, արարողությունը կնկարահանվի միայն մեկ տեսախցիկ:

«Բոլոր հյուրերը կանցնեն անվտանգության ծառայության մոտով, այդ թվում՝ աստղի հայտնի ընկերները»,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Եթե որևէ հյուր ցանկանա զանգել, ապա ստիպված կլինի հեռանալ արարողության վայրից ու վերադառնալ:

Քիմն ու Քանյեն ցանկանում են, որ լուսանկարների իրավունքը իրենց պատկանի: Նաև հայտնի է, որ արարողության մի մասը կցուցադրվի Քարդաշյանների իրական շոուի ընթացքում: 

Հրավիրվածներից ոմանք այդուհանդերձ պայմանագիր չեն ստորագրի:

«Քանյեն չի կարող Ջեյ Զիին և Բեյոնսեին խնդրել ստորագրել պայմնագիրն ու հանձնել հեռախոսը: Նրանք չեն հիասթափեցնի իրենց լավագույն ընկերոջը», - նշել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Նախորդող հրապարակում՝ Ուեսթի հետ ապրած ամեն տարվա համար Քարդաշյանը կստանա 1 մլն դոլար