Մանուչարյան. Ուկրաինական իրադարձությունները Արցախի վրա չեն անդրադառնա
17/03/2014 14:52

Մանուչարյան. Ուկրաինական իրադարձությունները Արցախի վրա չեն անդրադառնա

Ուկրաինական իրադարձությունների հետ կապված Արցախի հետ որևէ խնդիր չի լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը որոշի խոսել, դա կլինի ի վնաս իրեն:

«Ռուսներն արտահայտություն ունեն՝ «тише воды, ниже травы». Ադրբեջանն այդ վիճակում պետք է լինի, որ փորձի խուսափել փորձանքներից»,-նշեց նա։

«Եթե հանկարծ Ադրբեջանը առիթ տվեց, Ռուսասատանը կգործի», -ասաց նա՝ հավելելով, որ այս իրավիճակում ուշադրություն պետք է դարձնել Թուրքիային:

«Մենք այսօր մեր դաշնակիցների՝ ՌԴ-ի ու Իրանի հետ պետք է շատ լուրջ բանակցենք Նախիջևանի հետ կապված։ Արդեն մի քանի ամիս է՝ խոսում ենք այդ հարցով, որ կարող է նման բան լինել, բայց պետք է լուրջ քաղաքական քննարկման բերել դա»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանն այսօր «պլացդարմ» է արևմտյան ուժերի համար:
 

Մանուչարյան. Ուկրաինական իրադարձությունները Արցախի վրա չեն անդրադառնա