Մեսսի. «Մեզ սպասում են բազմաթիվ ձեռքբերումներ»
17/03/2014 19:28

Մեսսի. «Մեզ սպասում են բազմաթիվ ձեռքբերումներ»

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձանձրացրել են այն խոսակցությունները, թե մրցաշրջանի ավարտից հետո ինքը մտադիր է հեռանալ կատալոնյան ակումբից: Արգենտինացին չի զլացել ևս մեկ անգամ կրկնել, որ երջանիկ է Կատալոնիայում: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:

«Քանի դեռ իմ խաղը դուրս է գալիս մարդկանց, ես չեմ հեռանա այս ակումբից: Երջանիկ եմ «Բարսելոնում» և մտադիր եմ մարզական կարիերաս ավարտել հենց այստեղ: Ուրախ եմ, որ դարձա կատալոնյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Հիմա պետք է շարունակենք շարժվել առաջ, քանի որ մեզ սպասում են բազմաթիվ այլ ձեռքբերումներ: Ես ինձ լավ եմ զգում, մտել եմ աշխատանքային ռիթմի մեջ և ավելի վստահ եմ դարձել: Հիմա կարող եմ ասել, որ լիովին ապաքինվել եմ»,- նշել է Մեսսին:
 

Մեսսի. «Մեզ սպասում են բազմաթիվ ձեռքբերումներ»