Ռուբլին դարձավ Ղրիմի պաշտոնական դրամական միավոր
17/03/2014 19:19

Ռուբլին դարձավ Ղրիմի պաշտոնական դրամական միավոր

Այսօրվանից Ղրիմում որպես պաշտոնական դրամական միավոր կկիրառվի ռուբլին: Այս մասին ասվում է Ղրիմի Գերագույն խորհրդի մամուլի հաղորդագրությունում: 

Ընդ որում մինչև 2016թ.-ի հունվարի 1-ը ռուբլուն զուգահեռ կշարունակի կիրառվել նաև ուկրաինական գրիվնը: 

Նշենք, որ այսօրվանից Ղրիմը նաև փոխել է ժամային գոտին՝ անցնելով Մոսկվայի ժամանակի: 

Հիշեցնենք, որ նախօրեին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում բնակչության 96,77 տոկոսը կողմ է քվերակել Ռուսաստանին միանալուն:

Նախորդող հրապարակում՝ Ղրիմի հանրաքվեի ձայների հաշվարկն ավարտվեց. 96. 77 տոկոսը կողմ է քվերակել

Ռուբլին դարձավ Ղրիմի պաշտոնական դրամական միավոր