.jpg)
Հայաստանից ՌԴ մեկնող վթարված ավտոբուսը շարունակել է երթուղին
Այսօր առավոտյան Վրաստանի տարածքում ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած Հայաստանից Ռուսաստան մեկնող ավտոբուսը շարունակել է երթուղին: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ պատահարը տեղի է ունեցել, քանի որ սպառվել է ուղևորատար ավտոբուսի վառելիքը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 07.35-ին ՀՀ ԱԻՆ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Ռուսաստան մեկնող «Նեոպլան» մակնիշի ուղևորատար ավտոբուսը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը. տուժածներ չկան:
Նախորդող հրապարակումներ՝ Հայաստանից Ռուսաստան մեկնող ուղևորատար ավտոբուսը բախվել է սյանը