.jpg)
Խեսե. «Բեյլն ու Ռոնալդուն հիանալի մարզավիճակում են»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Շալկեի» հետ կայանալիք պատասխան խաղի մասին: Տեղեկացնում է AS-ը:
«Կենտրոնացած ենք Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Շալկեի» հետ կայանալիք պատասխան խաղի վրա: Կարևորն այն է, որ Գարետ Բեյլն ու Քրիշտիանու Ռոնալդուն հիանալի մարզավիճակում են:
Ես շատ բան եմ սովորել Զինեդին Զիդանից ու Կառլո Անչելոտտիից: Նրանց շնորհիվ այս մրցաշրջանում ավելի լավ եմ խաղում: Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց Քրիշտիանուն` Քրիշտիանուն է, իսկ ես` դա ես եմ»,- նշել է Խեսեն: