.jpg)
Հրայր Թովմասյան. Կխոսեմ այն ժամանակ, երբ նախարարի պիջակը հագիս չի լինի
«Եթե մի փոքր հետ նայենք, ապա Աղվան Հովսեփյանը պետք է նշանակվեր այս ակադեմիայի ռեկտոր, սակայն հիմա, ոնց որ թե չնշանակվեց: Ինչպիսի՞ նախարար եք ուզում, ես ոչ գուշակություններով եմ զբաղված, ոչ էլ կարող եմ պատասխանել այդ հարցերին: Օրենքը կընդունվի, թե ոչ, երբ կընդունվի, վարչապետը կառաջադրի տվյալ անձի թեկնածությունը, նախագահը կնշանակի», -այսօր Արդարադատության ակադեմիայի բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով այն լուրերին, որ Քննչական ստեղծվել է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու համար:
Հ. Թովմասյանի խոսքով՝ Քննչական կոմիտեն, եթե անհրաժեշտ չլիներ, չէր ներկայացնի այն:
«Մենք հրաժարվեցինք բոլորին մեկի հարկի տակ հավաքելուց և փորձեցինք առաջին քայլը անել: Առաջին, բայց դա գործի 90 %-ն է, որովհետև թեպետ երկուսն են միավորվել, բայց գործերի 90 % են քննում»,-ասաց նա:
Նա հրաժարվեց մեկնաբանություն տալ Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող «Կենսաթոշակային կուտակային համակարգի» մասին օրենքի վերաբերյալ, ասելով, որ չի կարող կարծիք հայտնել դատարանների վարույթներում գտնվող գործերով, և այդ մասին կարող է խոսել այն ժամանակ, երբ նախարարի պիջակը հագին չի լինի:
Նախորդող հրապարակում՝ Հրայր Թովմասյան. Չի բացառվում, որ փաստաբանները կվերապատրաստվեն Ակադեմիայում
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր. Կունենանք օրենքի միատեսակ կիրառություն
Հրայր Թովմասյան. Չի բացառվում, որ փաստաբանները կվերապատրաստվեն Ակադեմիայում