.jpg)
Էնրիկե Իգլեսիասը չի ամուսնանա. Ամուսնությունը մեզ չի երջանկացնի
Երգիչ Էնրիկե Իգլեսիասն ու ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան տարիներ շարունակ համարվում են ամենաքննարկվող զույգերից մեկը: Նրանք միասին են արդեն 13 տարի, սակայն դեռևս մտադիր չեն ամուսնանալ:
Պարզվում է Էնրիկեն սկզբունքորեն չի ցանկանում դիմել այդ քայլին:
CBS Sunday-ի ուղիղ եթերում 38-ամյա երգիչը հայտարարել է. «Ես դեմ չեմ ամուսնությանը: Սակայն երբ մարդիկ միասին են երկար ժամանակ, չեն ցանկանում որևէ բան փոխել: Ես կարծում եմ՝ ամուսնությունը մեզ ավելի երջանիկ չի դարձնի»:
Նա նաև հավելել է, թե երջանկ է, որ իր կյանքում կա Աննան. «Անյան աշխարհի ամենալավ աղջիկն է: Նրա նմանին երբեք չեմ հանդիպել»: