Միք Ջագգերի 49-ամյա ընկերուհուն մահացած են գտել
18/03/2014 13:04

Միք Ջագգերի 49-ամյա ընկերուհուն մահացած են գտել

The Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագգերի 49-ամյա ընկերուհուն՝ Լոուրեն Սքոթին մահացած են գտել Նյու Յորքի իր բնակարանում: 

Ինչպես փոխանցում է ria.ru-ն՝ երգչը ցնցված է այդ լուրից և ուշքի չի գալիս: Իրավապահները հայտարարել են, որ նախնական տվյալներով, կինն ինքնասպանություն է գործել:

Նշենք, որ Լոուրեն Սքոթը մոդել էր և մոդելային կարիերան ավարտելուց հետո զբաղվում էր մոդելավորմամբ: 

Միք Ջագգերի 49-ամյա ընկերուհուն մահացած են գտել