Մոուրինյոն մերժել է Մանչինիին
18/03/2014 20:11

Մոուրինյոն մերժել է Մանչինիին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղից հետո չի պատրաստվում ընթրել «Գալաթասարայը» գլխավորող իր գործընկեր Ռոբերտո Մանչինիի հետ: Այս մասին տեղեկացնում է «The Independent»-ը:

Հիշեցնենք, որ «Ստեմֆորդ Բրիջում» կայացած խաղից առաջ Մանչինին նշել էր, որ կընթրի Մուրինյոյի հետ, եթե իր թիմը հաջորդ փուլի ուղեգիր նվաճի, սակայն պորտուգալացի մասնագետը մերժել է գործընկերոջը:

«Ոչ: Ինչո՞ւ ոչ, որովհետև դա ինձ հետաքրքիր չէ: Ես չեմ ընթրի մի մարդու հետ, ով կատարում է այն աշխատանքը, ինչ ես: Բնականաբար, միակ բանը, որ մեզ միավորում է դա այն է, որ երկուսս էլ ֆուտբոլի մարզիչ ենք»,- նշել է Մոուրինյոն:
 

Մոուրինյոն մերժել է Մանչինիին